ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Ի հեճուկս ադրբեջանական հավակնոտ սահմանադրական ակտերի

Ի հեճուկս  ադրբեջանական հավակնոտ սահմանադրական ակտերի
01.03.2023 | 07:40

Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի տարածքը՝ ըստ իրենց Սահմանադրության։


Բացենք փակագծերը. ըստ այդ երկրի Սահմանադրության նախաբանի մեջ ինկորպորացված, այսպես կոչված, «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտի (ի դեպ, այդ ակտում էլ հղում է արված 1918 թ. մայիսի 28-ի ազգային խորհրդի որոշման վրա, ինչը միջազգային փորձագետներից ագրեսիվ նկրտումները քողարկելու պրիմիտիվ, բայց աշխատող միջոց է)՝ Ադրբեջանի ինքնիշխանությունը տարածվում է «Անդրկովկասի փոխարքայության հարավային և արևելյան շրջանների» նկատմամբ, այսինքն՝ նվազագույնը Սյունքի, Արցախի, Գանձակի, Նախիջևանի և Բաքվի գավառի վրա։ Այսպիսով, Ադրբեջանը իրավասու չէ կնքելու իր Սահմանադրությանը հակասող որևէ միջազգային պայմանագիր, քանզի իր հիմնական օրենքով Սյունիքը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք։


Սա նրանց համար, ովքեր, առանց խորամուխ լինելու սահմանադրական նորմերի նրբությունների մեջ, զուտ սիրողական քաղաքական հարթությամբ պնդումներ են անում, թե Արցախը հանձնում ենք, որ փրկենք Հայաստանը։ Դեռ մի կողմ թողնենք Թուրքիայի նկրտումները, դրանց արժե առանձին անդրադառնալ։


Հ.Գ. Արցախը շուրջ 35 տարի գոյություն ունի դեֆակո և դեյուրե՝ ի հեճուկս ադրբեջանական հավակնոտ սահմանադրական ակտերի:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 10088

Մեկնաբանություններ